Բաժիններ՝

ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին առցանց ռեժիմով. Kyodo

Մալայզայի իշխանությունները, որն ընթացիկ տարում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի նախագահն է, մտադիր են այն անցկացնել դեկտեմբերի 4-ին առցանց ձեւաչափով: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

Նշվում է, որ Մալայզիայի իշխանությունները պլանավորում են մոտ ժամանակներս պաշտոնապես հայտարարել գագաթնաժողովի անցկացման ժամկետի մասին: Հուլիսի 25-ին Մալայզիայի միջազգային առեւտրի եւ արդյունաբերության ավագ նախարար Մոհամեդ Ազմին Ալին հայտարեարել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են ԱԽՏՀ-ի գագաթնաժողովն ընդունել նոյեմբերին առերես ձեւաչափով:

Ըստ որում հունիսի վերջին Նոր Զելանդիայի կառավարությունը, եկող տարի որին կանցնի ԱԽՏՀ-ի նախագահությունը, հայտարարել է որ 2021-ի գագաթնաժողովը տեղի կունենա առցանց ձեւաչափով:

ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ: Դրանց թվում 12 հիմնադիր երկրները՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին նաեւ ԱԽՏՀ-ին են միացել չինական երկու տարածքներ՝ Սյանգանը (Հոնկոնգ) եւ Տայվանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս