Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը։
Անկախության 29-րդ տարեդարձի օրը մենք լսեցինք վարչապետի պատգամները, թե ի՜նչ արդյունքների մենք պետք է հասնենք 30 տարի հետո։ Միջին և ավագ տարիքի սերունդները հիշում են դեռ Իլյիչի պատգամները։ Վարչապետի խոսքը հիշեցնում էր Իլյիչի հենց այդ պատգամները, որոնք, ի դեպ, չդարձան իրականություն։ Կար հին սովետական անեկդոտ՝ «դեպի սոցիալիզմ ճանապարհին ոչ ոք չի խոստացել Ձեզ կերակրել»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստին նշեց, որ այս պահին կորոնավիրուսի բուժման համար կա 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալներ, դրանց 30 տոկոսը դեռևս ազատ է։
«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը:
Արցախում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:
Նոր կորոնավիրուսով վարկաման երկրորդ ալիքն արդեն ծայր է առել Կանադայում եւ կարող է լինել ավելի վատթար, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը:
Կառավարության հերթական նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուներին։ Նա նշեց, որ ծրագրի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։
«Ես, իհարկե, ունեմ ասելիք, դիրքորոշում ոչ միայն այս, այլև շատ ու շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության այսօր վերսկսված աշխատակարգային նիստից առաջ։
Վարչապետի խոսքով՝ հուլիսին ծավալել էին շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն իրավիճակին։ Սակայն ցանկացած պահի պատրաստ են հետ վերադառնալու կորոնավիրուսի սպասարկմանը։
Կառավարության նիստի օրակարգի 30 հարցից 27-ը չզեկուցվող է․ ՈՒՂԻՂ
Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 251-ի:
«3 օր է՝ հացադուլ ենք անում, քնում՝ կառավարության շենքի մոտ». բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
ՍԴ-ն նախագահ է ընտրում. ՈՒՂԻՂ
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն զգալիորեն մեծանում է D614G մուտացիայի հետեւանքով:
«Առաջին անգամ՝ համակարգչով է պարտեզ գնում Արփին։ Մեծ իրադարձություն է իր կյանքում»:
ՍԴ դատավոր Արման Դիլանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի ինքնառաջադրվելու ՍԴ անախագահի պաշտոնում: «Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»,– ասել է նա։
ՀՀ վարչապետի որոշմամբ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 03։45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։
ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որն իր կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել ընտրություններից առաջ։
«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սանիտարական կանոնները, որոնցով, ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են, մասնավորապես ամրագրվել է, որ.
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 23-ին, ժամը 15։39-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ մարզային ենթակայության որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։
Առաջին ելույթը Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է քննարկվելու խորհրդարանում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը։ Հաղորդագրության մեջ ասված է.
Սեպտեմբերի 24-ին, ժամը 04:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։