ԱՀԿ-ում նախազգուշացրել են համավարակի վերաբերյալ ստահոդ լուրերի վտանգի մասին
COVID-19 հիվանդության մասին չստուգված լուրերը եւ ստահոդ տեղեկություններն ավելի փոքր վտանգ չեն ներկայացնում, քան այդ հիվանդությունը հարուցող նոր կորոնավիրուսը: Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը՝ հանդես գալով այդ թեմային նվիված վեբինարում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակում։
«Հենց որ կորոնավիրուսն սկսեց տարածվել աշխարհում, անմիջապես հայտնվեցին ասեկոսեներ, ստահոդ տեղեկություններ եւ ապատեղեկատվություն: Եվ դանք կարող են լինել ոչ պակաս վտանգավոր»,- ասել է գլխավոր տնօրենը: Քիչ մարդիկ չեն իրենց վնաս պատճառել անհավաստի տեղեկատվության պատճառով՝ զբաղվելով ինքնաբուժությամբ, նշել է նա: Իսկ մյուսներն, ընդհակառակը, նույն պատճառով հրաժարվել են նախազգուշական միջոցներից: «Անհավաստի տեղեկատվությունը սաստակցրել է ստիգմատիզացիան, որն արգելք է դառնում նրանց օգնության համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- արձանագրել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Նա ուշադրություն է հրավիրել բուժաշխատողների եւ բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես, փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ փախստականների նկատմամբ բռնության գործադրման դեպքերի վրա: Կորոնավիրուսի մասին չստուգված լուրերի եւ ստահոդ տեղեկությունների տարածման եւս մեկ հետեւանք է դարձել թերահավատությունը գիտության, առողջապահության ինստիտուտների եւ համակարգերի նատմամբ: Ինչպես ընդգծել է Գեբրեյսուսը, համավարակի պայմաններում, ինչպես եւ ամբողջությամբ վերցված առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում «վստահությունը եւ համերաշխությունը հանգուցային նշանակություն ուեն»: «Մենք կարող ենք վերահսկողության հաստատել այդ վիրուսի նկատմամբ, եթե մարդիկ ստույգ եւ ժամանակին տեղեկատություն ունենան այն հիմնական միջոցների մասին, որոնք նրանք կարող են ձեռնարկել իրենց եւ ուրիշներին պաշտպանելու համար»,- եզարափակել է գլխավոր տնօրենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: