Բաժիններ՝

Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» խաղացողներին ու լաց լինելով հեռացել է մարզումից

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Քամփ Նոուից» հեռանալուն:

Սեպտեմբերի 23-ին նա հեռացավ կատալոնական ակումբի մարզումից և հրաժեշտ տվեց խաղացողներին: 34-ամյա ուրուգվայցին դուրս է եկել La Ciudad Deportiva մարզահամալիրից, իսկ իսպանական El Golazo de GOL հեռուստածրագրի օպերատորները նկարահանել են, թե ինչպես է Լուիսը մեքենայի ղեկին սրբում արցունքները:

Հաղորդվում է, որ Սուարեսը տեղափոխվելու է Մադրիդի «Ատլետիկո»: Մի շարք հայտնի լրագրողներ, այդ թվում՝ Sky Sport Italia-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն և Գիլիեմ Բալագեն՝ BBC Sport-ից, արդեն հաստատել են, որ ֆուտբոլիստը կմեկնի «Վանդա Մետրոպոլիտանո»:

Սուարեսը «Բարսելոնայում» խաղում է 2014 թվականից և դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն ու 2014/15 Չեմպիոնների լիգայի հաղթող:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս