«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում աճող լարվածության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշակի ակտիվություն են ցուցաբերում՝ կողմերին հորդորելով անցնել սուբստանտիվ բանակցությունների։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։ Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Սահմանադրական դատարանում աշխատանքային առաջին նիստը ավելի քան թեժ է անցել, սակայն առանց բովանդակային քննարկումների: Ինչպես հայտնի է, այդ նիստում պետք է կայանային Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ, սակայն, մեր տեղեկություններով, հարցը անգամ չի հասել թեկնածուներ առաջադրելու փուլին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին դուր չեն գալիս կամային, ինքնուրույն, այսպես կոչված՝ «անհնազանդ» անձինք, բայց վարչապետն առավել անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, որոնք հանդգնում են իշխանության ներքին խոհանոցից ինֆորմացիա դուրս հանել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսն ու դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա: Թերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել: Արցախի դատախազությունում, Բաբայանի դիմումի համաձայն, օգոստոսին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ եւ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում: Թերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնվել է բարդ խնդրի առջեւ եւ չի կարողանում ազատվել Արտակ Դավթյանի կադրերից:
Ապարանի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել։
2019/20 մրցաշրջանում «Բարսելոնան» գլխավորել է ամենաշատ վաստակող ակումբների ցուցակը՝ կազմված Deloitte խորհրդատվական ընկերության կողմից:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց Սայաթ- Նովա գյուղի մի խանութի սեփականատեր: Նա հայտնեց, որ առավոտյան ժամը 5-ի կողմերը տեխնիկական միջոցների կիրառմամբ բացել են խանութի դուռը և գողացել վճարային տերմինալը: Սեփականատիրոջ խոսքով`պատճառվել էր շուրջ 800 հազար դրամի վնաս, այդ թվում` տերմինալում եղած 170 հազար կանխիկ գումարը:
«Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խարդախություն է դիմել իտալական անձնագիր ստանալու համար իտալերենի քննության ընթացքում:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Համեղ պաշտետ՝ հավով և սնկով:
Գիտնականները կանխատեսել են մոլորակային մասշտաբով ամենահզոր երաշտները: Այս մասին հաղորդում է Phys.org կայքը:
Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը և ռեժիսոր Դեյվ Մաքքերին գաղտնի ամուսնացել են: Զույգը, որը նշանադրվել էր դեկտեմբերին և պատրաստվում էր ամուսնանալ մարտին, բայց չեղյալ հայտարարեց արարողությունը COVID-19-ի պատճառով, վերջապես օրինականացրել է իրենց հարաբերությունները, հայտնում է Daily Mail-ը:
«Машина времени» խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչը բացահայտել է իր կենսաթոշակի չափը: Նրա խոսքով՝ ինքը «մեծ թոշակ» է ստանում: Միաժամանակ նա ասել է, որ իր ծանոթների մեջ չկա մի թոշակառու, որն աշխատանք չունենա, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Բժիշկ-սննդագետ Իննա Կոնոնենկոն «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նշել է այն մթերքները, որոնց օգտագործումը նախաճաշին կարող է վնասել առողջությանը եւ հանգեցնել ճարպակալման։
2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունն այդպես էլ չդարձավ արժեքների հեղափոխություն, և գոնե այս պահին չի երևում որևէ նախադրյալ, որ դա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում։ Իշխանության եկան ոչ թե արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, այլ մարդիկ, որոնք, ինչպես ցույց տվեց կյանքը, չունեն ո՛չ արժեքներ, ո՛չ գաղափարներ, ո՛չ էլ, առավել ևս, սկզբունքներ։