«Իմ քայլում» լարված իրավիճակ է. ով է լինելու ՍԴ ապագա նախագահը․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական անհանգիստ ու լարված իրավիճակ է տիրում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած պատգամավորները արտաքուստ փորձում են ոչինչ ցույց չտալ։ Ըստ էության, գնալով խորանում են տարաձայնությունները:

Ընդ որում, թեմաները բավականին տարբեր ու խորքային են, իսկ հակասություններն առավել ընդգծված են ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերադասավորումների եւ ՍԴ դատավորների ընտրության հետ։

Սակայն այս հարցերի հետ կապված անհամաձայնությունները պայմանավորված չեն միայն ՍԴ դատավորների թեկնածություններով, որոնց հետ կապված՝ մինչեւ քննարկումն ու այսօր սպասվող քվեարկությունը խմբակցությունում բուռն բանավեճեր են եղել, այլ նաեւ ՍԴ ապագա նախագահի թեմայով։

«Ըստ մեր աղբյուրների, խմբակցության ներսում մասնավորաբար զգալի թիվ են կազմում նրանք, որոնք համոզված են, որ ՍԴ նախագահի լավագույն թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, այլ ոչ թե Վահե Գրիգորյանը, որի հետ կապված իշխանության ներսում շատ լուրջ վերապահումներ կան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930