
Փաշինյանը մտադիր է հոկտեմբերին հրապարակել նոր «100 փաստը». «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով։
«Մեզ փոխանցեցին նաեւ, որ նոր «100 փաստ»-ի մեջ գլխավորապես ներառված եւ հանգամանալից ներկայացված են լինելու կորոնավիրուսային համավարակի շրջանում «հակահամաճարակային եւ հակաճգնաժամային միջոցառումների» շրջանակում իրականացված քայլերը։ Հանձնարարվել է հատուկ բացվածքով ներկայացնել, թե առանձին ոլորտներում ինչ կարգավորումներ ու աջակցություններ են տրամադրվել կառավարության կողմից, որպեսզի Փաշինյանն ասելիք ունենա։
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, ասուլիսը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին այն հաշվարկով ու հույսով, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կհասնեն նվազագույնի, իսկ համավարակի երկրորդ ալիքը դեռեւս սկսված չի լինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: