Բաժիններ՝

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայկական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930