ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպետեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը:
«Միեւնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8 տոկոսով կամ շուրջ 54.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 15.1 տոկոսով կամ 117.0 մլրդ դրամով։
Իսկ ի՞նչ է սա նշանակում. բնականաբար, նման պատկերի եւ իրավիճակի պատճառը կորոնավիրուսային համավարակն է, ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում տիրող արտակարգ դրությունը: Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին երեկ կառավարության նիստում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորապես, նա հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին, 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առեւտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առեւտրի օբյեկտներում, նվազել է 2.5 տոկոսով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: