Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի նոր ռեկորդ է արձանագրվել

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը վերջին օրն աճել է 96 551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն է համավարակի ամբողջ ընթացքում եւ արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ: Ինչպես սեպտեմբերի 11-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, երկրում ախտահարվածների թիվը հասել է 4 562 414-ի։

Նախորդ հակառեկորդը նշվել է սեպտեմբերի 10-ին եւ կազմել 95 735: Հնդկաստանն օգոստոսի 4-ից մնում է աշխարհի առաջատարը ախտահարվածների օրական թվով: Այս երկիրն զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը վարակվածների ընդհանուր թվով՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին (6 397 227):

Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր վարակից մահացու վախճանների քանակը մեկ օրում ավելացել է 1 109-ով եւ հասել 76 271-ի: Այդ ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից (191 789) եւ Բրազիլիայից (129 522) հետո: Ինչպես հայտնել է գերատեսչությունը, Հնդկաստանում բուժում է անցնում 943 480 հիվանդ, առողջացել է 3 542 663 մարդ: Առավել մեծ թվով ախտահարվածներ են նշվել Մահարաշթրայի (990 795 հիվանդացած), Անդհրա Փրադեշի (537 687), Թամիլանդի (486 052) նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս