Թրամփը գնահատել է Պուտինի հետ հարաբերությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարել քննադատությունն այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ մյուս ղեկավարների հետ։
«Նա լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ. ահավոր է»: Ո՛չ, դա լավ է, եթե ես կարող եմ նրա հետ լավ հարաբերություններ ունենալ, դա լավ է: Ես նրան եմ հավանում, նա ինձ է հավանում: Այնքան էլ վատ չէ: «Նա լավ հարաբերություններ ունի Կիմ Չեն Ընի հետ, դա ահավոր է»:- Ո՛չ, դա լավ է, փորձում եմ նրանց համոզել: Դա նորմալ է: Նորմալ է չպատերազմելը»,-հայտարարել է Թրամփը Միչիգանում անցկացված կողմնակիցների հանրահավաքում:
Նրա խոսքով՝ նման ձեւով իրեն քննադատում են այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: