
Մեծ Բրիտանիան և Ճապոնիան հայտարարել են ազատ առևտրի շուրջը համաձայնության հասնելու մասին

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի շուրջը համաձայնության է հասել Ճապոնիայի հետ, ինչը դարձել է Մեծ Բրիտանիայի՝ որպես անկախ առեւտրական երկրի առաջին խոշոր առեւտրական գործարքը եւ Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի մոտավորապես 15,2 միլիարդ ֆունտով (շուրջ 20 միլիարդ դոլարով – ծանոթ. խմբ.), նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ընդգծված է, որ համաձայնագրի կնքման շուրջը սկզբունքային համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: