ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ:
Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպերիդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Նրանք պահանջում էին հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ, իրենց խոսքով, մնացած բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումներն ու խոսակցությունները որևէ արդյունք չեն տվել: Ցույցի կազմակերպիչներից մեկն ասաց, որ ինքն այսօր վերջին անգամ է գալիս Կառավարության շենքի մոտ այս հարցի համար:
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանի ասուլիսը չէր կարող լոկ քաղաքական լիներ։ Այն հագեցած էր պետական մտածելակերպ ունեցող հայրենասերի բացառիկ շեշտադրումներով։ Ցանկացած հարցադրմանն ի պատասխան հնչող միտք ուներ արտաքին քաղաքական լրջագույն հաղորդագրություններ՝ միջազգային հանրության, բարեկամ երկրների ու մեր հակառակորդների համար թարմացնելով, բացահայտելով և ամբողջացնելով ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունները որպես պատմական ու քաղաքական իրադարձություն։
Իսրայելական բանակը հարվածներ են հասցրել Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման օբյեկտներին՝ ի պատասխան միջատարածքից պայթուցիչ սարքերով օդապարիկների արձակման:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն այսուհետ կազատվի հարկումից:
Վերջին օրերին ողջ մամուլում տեղ էին գտել նորությունները, որոնք լուսաբանում էին «Հայրենիք» կուսակցության հանդիպումները Արցախի ղեկավարության հետ։ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ՝ «Հայրենիք» կուսակցության անդամները հանդիպեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Արցախի անվտնագության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի, ընդդիմադիր՝ «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի և բարձրաստիճան այլ գործիչների հետ։
Ռուսաստանը եւ Սիրիան պայմանավորվել են Խմեյմիմի ավիաբազան ընդլայնելու համար լրացուցիչ տարածք եւ ջրատարածք հանձնելու շուրջ:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքներում մարզպետարանի վերահսկողական նվազման մեխանիզմներին, ասաց, թե այնքան էլ լավատես չէ, որ մարզպետարանի կամ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմը կարող է արդյունավետ լինել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիները վերահսկեն գործընթացները:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով զբոսաշրջության վրա կորոնավիրուսի բացասական հետևանքներին՝ մի քանի ուշագրավ թվեր ներկայացրեց:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ:
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել:
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում իրականացրեց և Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում եղած գումարից 12,5 միլիոն դրամ հատկացրեց Դդմաշեն համայնքի կամրջի նորոգմանը:
Կառավարությունը այսօր հաստատեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Մինչ կառավարության նիստի այսօրվա օրակարգին անցնելն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախորդ օրվա կորոնավիրուսով վարակակիրների թիվն ու ասաց, թե նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը գնահատելով և համեմատելով՝ կարելի է ասել, որ կա իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումն էլ դադարել է:
Բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ
Ես ասվածից հասկանում եմ հետեւյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, եւ չենք արել, ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին, որն ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբերից (ԿՀԽ) մեկի պարագլուխն է:
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 319-ի:
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին, ժամը 13։00-ին Շամլուղ քաղաքի բնակիչը մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։
Առնվազն 14 մարդ է զոհվել եւ մի քանիսն անհայտ կորել նավի խորտակման հետեւանքով, որը մարդկանց էր փոխադրում Տորտուգա կղզուց Հաիթիի հյուսիսում:
Բաղդադը հավաստում է Իրաքի տարածքում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն աահովելու՝ իր հանձնառությունը:
Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։
Այս պահին Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցներից մեկի տոկսիկովերակենդանացման բաժանմունքում, դեռ գիտակցության չի եկել։
Քաղաքական կուլիսներում խոսում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով շաբաթներ առաջ դրեց կառավարության 100 տոկոսի հրաժարականի հարց ու երդվեց, որ հետ չի կանգնելու, այնուամենայնիվ, մի քիչ «զադնի է դրել», գոնե՝ առայժմ։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է կառավարության նոր կազմը:
Գնդապետ Ասիմի Գոյիտան նշանակվել է «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդ: