«Իրավիճակը շարունակում եմ համարել խնդրահարույց». Նիկոլ Փաշինյան

Մինչ կառավարության նիստի այսօրվա օրակարգին անցնելն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախորդ օրվա կորոնավիրուսով վարակակիրների թիվն ու ասաց, թե նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը գնահատելով և համեմատելով՝ կարելի է ասել, որ կա իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումն էլ դադարել է:

«Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար ա լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի, և կարծես թե մեր որոշումն այնպիսին է, որ այդ իրավիճակը պահպանվելու է, հետևաբար՝ պետք է սպասենք և ակնկալենք, որ կտրուկ անկումներ, եթե նույնիսկ անկում էլ լինի, մենք դժվար թե կարողանանք արձանագրել»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փոխանցեց իր դիտարկումները, որ  հանրությունն ավելորդ ոգևորությամբ է  արձագանքում թվերի նախընթաց անկմանը: Ըստ Փաշինյանի՝ քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով: Վարչապետի խոսքով՝ պետք է նաև վարչական լծակներ գործադրվեն, ոստիկանությունն էլ պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն և վարչական արձանագրում ստանան:

«Հատկապես առանցքային նշանակություն ունի դիմակի կրման պայմանների պահպանումը: Ընդ որում, մի իրավիճակում, երբ որ դիմակի կրման պայմանները բավականին մեղմացվել են, մեղմացվել են՝ հաշվի առնելով նաև իրավիճակը, հաշվի առնելով նաև քաղաքացիների ցանկությունները: Բայց թուլացվել են, որպեսզի մնացած հատվածով դիմակի կրման պայմանները և որակը ավելի բարձրանա: Էնպես որ, ես իրավիճակը շարունակում եմ համարել խնդրահարույց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս