Բաժիններ՝

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Այս պահին Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցներից մեկի տոկսիկովերակենդանացման բաժանմունքում, դեռ գիտակցության չի եկել։

Ռուս ընդիմադիր գործիչ Ալեկսեյ Նավալնին հոսպիտալացվել էր ավելի վաղ և գտնվում է անգիտակից վիճակում։

Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որով նա Տոմսկ քաղաքից մեկնում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։

Ըստ Mash Telegram ալիքի` թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է ռուս գործչի ինքնազգացողությունը։

Տեսանյութում երևում է, թէ ինչպես են նրան ինքնաթիռից անգիտակից վիճակում դուրս բերում և տեղավորում պատգարակի վրա։

 

https://www.facebook.com/597518205/videos/10160251760588206/?extid=KpF1bc7RLVRpVy10

 

Պատրաստեց 168.am-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս