ՀՀ-ն Ասիական զարգացման բանկից 2մլն դոլար դրամաշնորհ կստանա՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար. Արսեն Թորոսյան

Կառավարությունը այսօր հաստատեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Նախագիծը ներկայացնելով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար, և նախատեսվում է, որ այդ գումարով ձեռք կբերվեն միջոցներ՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին:

«Հատկապես խոսքը գնում է պաշտպանիչ անձնական միջոցների մասին, վիրուսների տեղափոխման միջավայրի, մանրէաբանական լաբորատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ռեագենտների, բժշկական սարքավորումների և պարագաների մասին»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ Հայաստանին, այն ավելի վաղ տրամադրած օգնության շարունակությունն է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս