Դդմաշենի կամրջի նորոգման համար կառավարությունը կհատկացնի 12,5 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում իրականացրեց և  Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում եղած գումարից 12,5 միլիոն դրամ հատկացրեց Դդմաշեն համայնքի կամրջի նորոգմանը:

«/Մ-4 – /Հ-29/ (Դդմաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել: Նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս