«Ինչպե՞ս են պատժվելու ցույցեր անող, բայց սահմանված կարգը խախտողները». Հովհաննես Իգիթյանը՝ պարետին
«Վերջին 2-3 շաբաթներին դրսևորվող համաճարակային վիճակը հնարավորություն է տալիս արտակարգ դրության շրջանակներում գործող սահմանափակումներն ու կարգավորումները որոշակիորեն վերանայել և հերթական մեղմացումները կիրառել: Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ առաջին՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը, և երկրորդ՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերանայվել է նաև թեստավորման մարտավարությունը:
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ, գործարկումից ի վեր ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների։
«Արտագնա աշխատանքի մեկնողների հարցով արտգործնախարարը ՌԴ-ի հետ բանակցում է». Ավինյան
Կառավարության դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ռուսաստանաբնակ քաղաքացիները, նրանք պահանջում են իշխանություններից, որպեսզի իրենց համար հնարավորություն ստեղծեն գնալ Ռուսաստան, քանի որ ընտանիքի անդամներն այնտեղ են, իրենց տունն ու աշխատանքն այնտեղ է:
Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում 2008 թվականին, ի՞նչ կապ ուներ «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի կողմից 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումը 2018թ. թավշյա հեղափոխություն-իշխանափոխության հետ, ինչո՞ւ 2018թ. ոստիկանությունը չմիջամտեց, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա աջակիցները գրավեցին ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության շենքերի ցանկում գտնվող Ռադիոտունը, ի՞նչ առնչություն ունեն միջազգային կառույցները, աշխարհաքաղաքական կենտրոնները, և, մասնավորապես, Բաց հասարակությունների հիմնադրամը (Սորոսի հիմնադրամ) 2018թ. հայաստանյան հեղափոխական իրադարձությունների հետ, ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվել այդ օրերին, ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանում:
«Օդային սահմանները բացելու հարցում քննարկումներ են գնում ՌԴ-ի հետ, իսկ ցամաքային սահմանների հետ կապված քննարկումներ չկան». ՀՀ պարետ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: Այս մասին տեղեկացրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Ո՞ր սահմանափակումները կհանվեն. Տիգրան Ավինյանը ներկայացնում է ցանկն ամբողջությամբ
Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:
Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:
«Կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց մեղմացումների մասին, ավելի մանրամասն այսօր կներկայացվի ԱԺ-ում»: Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել են Պետական անվտանգության կոմիտե ու հնարավորություն են տվել սեփական ականջներով լսել այն բանակցությունների աուդիո ձայնագրությունը, ուր նրա զինակիցները նրա իսկ թիկունքի հետևում պայմանավորվում են վճռել վերջինիս ճակատագիրը:
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։
Հայաստանում Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Այտուցային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք է գրանցվել Մոնղոլիայում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
168.am-ի տեղեկություններով՝ Սիրիայում, Հալեպում, հայկական համայնքում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի լրջագույն խնդիրներ կան, երբ 9 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը, հայ համայնքն այսօր նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պիտի պայքարի:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 03:29-ին գրանցվել է Իգդիր (Թուրքիա) քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ. «Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ:
«Եթե այսպես շարունակվի, պարոն վարչապետը պետք է մի հատ շենք վարձի, բոլորիս տեղավորի, բնակարաններով ապահովի»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը, որը պահանջում էր բացել սահմանները:
Օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 300-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստում անդրադարձավ Արտակարգ դրության ընթացքում «ոստիկանության շատ կոշտ արձագանքին»՝ նշելով, թե այսօր կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազմանը զուգահեռ՝ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք:
Վերջին օրերին մասնավորապես Հալեպի հայ համայնքում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել․ պսակաձև ժահրի վարակից բազմաթիվ հայ մարդիկ են մահացել բժշկական օգնության բացակայության կամ առողջապահական ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով։ Կա դեղորայքի սուր պակաս, ամենապարզ դեղերն անգամ անհասանելի են։ Հալեպում շնչառական սուր խնդիրներով օրական երեք հարյուր մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, դիմում է ստացիոնար բուժում ստանալու, սակայն Սիրիայում առողջապահական համակարգի փլուզման պատճառվ նրանց օգնություն գրեթե չի ցուցաբերվում։