Չինաստանը ներքին գործերին միջամտություն է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը:
Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն:
Նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում արգելել ցանկացած գործարք TikTok-ի և WeChat-ի հետ: Այս հրամանն ուժի մեջ կլինի 45 օր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Օգոստոսի 4-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 24 և 33 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Սուրենավան գյուղի, մյուսը` Արարատ քաղաքի բնակիչ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին ուղղված իր հարցի պատասխանն իրեն չի բավարարել: Սամսոնյանը փոխվարչապետին հարցրել էր, թե ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար, ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում Կառավարության լռության համար:
Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում է` սերված է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ է պահել Միլանի տաճարի պահապանին:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:
Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով։ Դրան հաջորդեց ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն էր։
Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Արսեն Բեգլարյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրուցում խոսել է թիմի պատրաստվածության, նոր ֆուտբոլիստների ու գալիք մրցաշրջանի մասին:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 12-ին շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններից Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Օգոստոսի 10-ին, ժամը 15.30-ի սահամններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժնին հաղորդում ստացվեց, որ Արտանիշ գյուղի մի ամառանոցից գողություն են արել:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հիմք չի տեսնում: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։
Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին հաղորդել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 12-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել։
«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ, ու կարող եմ ասել, որ քաղաքական և իրավական հարթակից դուրս շատ, կարելի է ասել, նորմալ եմ վերաբերվում իրեն: Եվ համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար օրենքի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով օրեր առաջ ParaTV-ի եթերում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ապա անդրադարձավ նաև նախկին ոստիկանապետի այդ նույն հարցազրույցում արված հայտարարություններին.
Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի հանրակացարանում քարաթափում է եղել. ՈւՂԻՂ
ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է օգոստոսի 12-ին:
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Ինչպես տեղեկացրեցն ՀՀ առողջապահության նախարարությունից, միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները:
Օգոստոսի 9-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նալբանդյան գյուղի տներից մեկի բակից «Օպել Աստրա» մակնիշի մեքենա են առևանգել:
Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հարցրեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, թե ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն այն հանգամանքի համար, որ ՀՀ-ն կորոնավիրուսի բացասական ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է:
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 273-ով՝ կազմելով 37 079: Դա 24 ժամում ամենաբարձր աճն է ապրիլի 19-ից ի վեր, օգոստոսի 12-ին հայտնել է Առողջապահության դաշնային վարչությունը,: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ վերջին յոթ օրում արձանագրվել է 1 123 վարակված: Համավարակի սկզբից ի վեր Շվեյցարիայում մահացել է 1713 մարդ:
«ՌՆ-Նյագաննեֆտեգազ» բաժնետիրական ընկերության օպերատիվ ստորաբաժանումները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Խանտի Մանսիյսկի Ինքնավար Մարզի (ԽՄԻՄ) Եմ-Եգովսկի նավթի հանքավայրի արտադրական հարթակներից մեկում:
«Շուտափույտ չեմ համարում շնորհավորանքը, որովհետև, օրինակ, ՀԱՊԿ երկրների ցանկում, որոնք շնորհավորել են, Հայաստանը, կարելի է ասել, վերջինն է եղել՝ որպես շնորհավորող: Բայց դա ուղղակի տեխնիկական բան է, որը որ ասում եմ, պետք չի դրա վրա որևիցե ձևով հենվել: Կասեմ հետևյալը: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր երկրի ղեկավար հենվում է այն պաշտոնական տվյալների վրա, որ գոյություն են ունենում այդ պահի դրությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին և ՀՀ իշխանությունների շնորհավորանքին։