«Երբ դագաղներ ես դնում մարդկանց դռների առջև, միշտ իմացիր, որ ավելի լկտի ֆանտազիա ունեցող մի մարդ կարող է լինի, որ ձեր մեռելին կհանի ու կդնի ձեր դռան դիմաց». Վլադիմիր Գասպարյան
Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում 2008 թվականին, ի՞նչ կապ ուներ «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի կողմից 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումը 2018թ. թավշյա հեղափոխություն-իշխանափոխության հետ, ինչո՞ւ 2018թ. ոստիկանությունը չմիջամտեց, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա աջակիցները գրավեցին ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության շենքերի ցանկում գտնվող Ռադիոտունը, ի՞նչ առնչություն ունեն միջազգային կառույցները, աշխարհաքաղաքական կենտրոնները, և, մասնավորապես, Բաց հասարակությունների հիմնադրամը (Սորոսի հիմնադրամ) 2018թ. հայաստանյան հեղափոխական իրադարձությունների հետ, ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվել այդ օրերին, ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանում:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարը դիտեք այսօր 168.am-ում՝ 22:50-ին, և 23:05-ին՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:
Հաղորդման հյուրը ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն է: