
Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում հուլիսի 28-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 217 քաղաքացու մոտ, որից 154-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 4991 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Վերջին 24 ժամում առողջացել է 1 հոգի: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 8-ինը՝ միջին ծանրության: