Փաշինյանի խոսնակի դեմ մի քանի դատական հայց կա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան եւ Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գեւորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։
Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի եւ նրա ղեկավարի դեմ։
«Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։
Մյուս հայցվորը «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն է։ Այս հայցը եւս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Երկու հայցով էլ պահանջում են հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: