Բաժիններ՝

Բոլիվիան ազգային աղետի ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը երկրում ազգային աղետի ռեժիմ է հայտարարել՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի նպատակով վարկ ստանալու համար: Հուլիսի 27-ին համապատասխան հրամանագիրը հրապարկվել է Բոլիվիայի կառավարության պաշտոնական թերթի կայքում:

Փաստաթղթում նշված է, որ էկոնոմիկայի նախարարությունը «դիմել է Բոլիվիայի Կենտրոնական բանկին պետական գանձարանի օգտին վարկ ստանալու համար՝ համավարկի հետեւանքների դեմ պայքարին նպատակամղված տնտեսական միջոցների ներդրման նպատակով: Վարկի չափը հրամանագրում չի ճշված: Ավելի վաղ Բոլիվիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորական հանձնաժողովը, պալատ, որտեղ մեծամասնությունը պատկանում է նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցներին, մերժել է կառավարության ներկայացրած՝ երկրի կողմից 327 միլիոն դոլարի վարկ ընդունելու մասին օրինագիծը, վարկ, որին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել համավարակի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի գործում հանրապետությանն օգնություն ցույց տալու համար:

Խորհրդարանականների կարծիքով՝ վարկի ստացումը կհանգեցնի բյուջետային ծախսերի կրճատման: Մարտի 10-ին Բոլիվիայի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսով վարակաման առաջին երկու դեպքի մասին: Այս պահին ախտահարված է 71 հազարից ավելի մարդ, մահացել է ավելի քան 2,6 հազարը: Մարտի կեսերին ժամանակավոր իշխանուըթյունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031