Բաժիններ՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկույթ չի կազմակերպվել. ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պարզաբանումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ, որում նշվում էր, թե որոշ մարդիկ երեկույթ են կազմակերպել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հերքում է այդ լուրերը:

«Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը»,- նշված է հայտարարությունում:

ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հավելել է, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031