Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր Կառավարության նիստում որոշ մանրամասներ փոխանցեց վարչապետի հանձնարարականով Տավուշի մարզ այցելության և կատարած աշխատանքի մասին, մասնավորապես, որ մարզում հանդիպումներ է ունեցել մարզպետի, Բերդի տարածաշրջանի ղեկավարի հետ, այցելել են այն սահմանապահ գյուղերը, որոնք իրականում առավել մեծ վնասներ են կրել։
Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Սենատին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում:
Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացավ հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երեւույթները եւ թույլ չտալ գործազրկության աճ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Ադրբեջանի հրետակոծություններից տուժած Տավուշի սահմանամերձ գյուղերում վերականգնողական աշխատանքները բուռն փուլում են, հաշվարկներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, և մի քանի տներ ևս կմտնեն վերանորոգման փուլ:
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):
Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատը»:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն այսուհետև կտրամադրվի նաև սահմանային անցակետերում:
Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում՝ չնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է նրա դիմումը ու միջանկյալ միջոց կիրառել:
Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, իսկ կառավարության ղեկավարն ու նրա թիմը զբաղված են բանակի հաջողությունները ծառայեցնել սեփական քաղաքական շահերին»:
Իսկ ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել և բազմակի անգամ ամրապնդվել»։
Կառավարությունը ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս կօտարի ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի թիվ 8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության հերթական նիստում ներկայացրեց որոշման նախագիծ՝ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու վերաբերյալ։
Արմեն շոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան հարցով երկու տարվա անիմաստ դեգերումներից եւ մեծամտությունից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի վերադառնում է Սերժ Սարգսյանի թողած կետին»։
«Մեզ պատասխանեցին, որ մեզ այստեղ չեն ընդունում». այսօր համալսարան չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջև, նրանք խնդրել էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց աշխատակազմից փոխանցել են, որ հարցը ԿԳՄՍՆ տիրույթում է, և վարչապետը չի ընդունի նրանց:
Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատներից առավել հվանական թեկնածու Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին համարել է առաջին ռասիստը, ում հաջողվել է գլխավորել Միացյալ Նահանգները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություն կա:
Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի արտաքին գերատեսչության հիմնադրման 27-ամյակի առիթով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճիշտ հասկացա՞, որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։
Բրազիլիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մվեկ օրում ավելացել է ռեկորդային 67,860-ով, ողջ ժամանակաշրջանում երկրոմւմ գրանցվել է COVID-19-ի 2,2 միլիոն դեպք:
Հուլիսի 23-ին, ժամը 05։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 17-րդ փողոցում՝ անասնագոմում, այրվում է անասնակեր:
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Կառավարությանն առաջարկեց ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։