![](/banners/BeFunky-design.jpg)
Կառավարությունը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում է. «Փաստինֆո»
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/f5f195ee2e23d5_5f195ee2e2415.thumb_.jpg)
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում՝ չնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է նրա դիմումը ու միջանկյալ միջոց կիրառել: ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բուժում քաղաքացիական հիվանդանոցում։
«Փաստինֆո»-ն քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանից տեղեկացավ, որ Գագիկ Խաչատրյանն այս պահին ՔԿՀ-ում է։ «Փաստինֆո»-ն դիմեց նաև դատախազություն՝ տեղեկանալու արդյոք պատրաստվո՞ւմ են Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնել եւ ընդհանրապես ինչ քայլեր են արվում՝ ՄԻԵԴ որոշման կատարումն ապահովելու համար, ինչին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեռ քննարկում են. «Այս պահին քննարկումների փուլում է՝ արձագանքում ենք, թե ոչ»,-ասաց Գոռ Աբրահամյանը։