Վերջին տասնօրյակում համաշխարհային տնտեսական մամուլը քափուքրտինք կտրած տնտեսական կանխատեսումներ էր հրապարակում: Բոլորը փորձում էին սեփական կանխատեսումներ հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամից առաջ: ԱՄՀ-ն նախորդ կանխատեսումը հրապարակել էր ապրիլի 14-ին: Այնտեղ ասվում էր, որ սկսված կրճատում-ռեցեսիան ամենախորն է Մեծ ճգնաժամից (1929-39թթ․) հետո: Ենթադրվում էր, որ աշխարհի քանակով 157 երկրում տնտեսական անկում կարձանագրվի: Համաշխարհային տնտեսության անկումը այն ժամանակ գնահատվում էր 3 տոկոս:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Միլան»-ի և «Ռոմա»-ի Սերիա Ա-ի առաջիկա խաղին:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ԼՀԿ-ի կողմից ԲՀԿ նախաձեռնած ստորագրությանը չմասնակցելը, իսկ հետո ԲՀԿ 26 ստորագրությունները ՍԴ ներկայացնելը ԼՀԿ-ի կողմից քննադատելը ցույց տվեց, որ ԼՀԿ-ն այս իշխանության պարագայում նույնն էր, ինչ Արթուր Բաղդասարյանը նախորդ իշխանությունների ժամանակ:
«Վալենսիան» հետաքրքրված է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայով:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» շարքի 11-րդ՝ վերջին տեսանյութը:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
«Ես նաև կարծում եմ, որ պետք չէ համարել, որ Փաշինյանն ու Ալիևը հակառակորդներ են, նրանք գործընկերներ են, և ՀՀ իշխանությունների թուլացած պահին Ադրբեջանը աջակցեց՝ չհարձակվելով։ Նա չխանգարեց Փաշինյանին, այլ աջակցեց։ Սա էական հանգամանք է։ Իսկ ամենամեծ վտանգը Ալիևի համար Ղարաբաղյան կլանն է եղել, ղարաբաղցիները։ Երևանցիները, նկատի ունեմ Փաշինյանին, ավելի փափուկ են, երբեք Ալիևի դեմ չեն խոսում, սրանով է պայմանավորված այս երևույթը, զարմանալ պետք չէ»,- ասաց Տարասովը։
Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան կրկին հետաձգել է մի շարք միջազգային մրցաշարեր:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից կբարձրացվի գույքահարկը:
Արարատի մարզի Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները հունիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ 35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, մայիսի 18-ից այլևս գյուղեր չի մտնում։
Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 հազար 792-ի:
Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:
Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ստանալու հետևյալ հարցերի պատասխանները.
Պորտուգալիայիում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 323 նոր դեպք է հաստատվել:
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վուլվերհեմթոն»-ին:
Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Գյումրի քաղաքի որոշ բենզալցակայաններում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել:
Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:
Վեց միգրանտ զոհվել և 93-ը փրկվել է Լիբիայի ափերին՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը:
«Ըստ էության, հիմնականում տեխնիկական հարցերի մասին բավականին երկար խոսեցինք, ես առաջարկեցի, որ այս «զրույցը» ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք նաև երևի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին կառավարության 2019 թ․ ապրիլի ինչ-որ մի օրենք, որտեղ նշված չի, որ արգելվում է, բայց նշված է, թե ով կարող է ձայնագրել»,- ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրած օրենքը դատավարական պրոցեսին է վերաբերում:
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են:
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նա ինքնամեկուսացվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:
Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։