
«Վուլվերհեմթոն»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ասթոն Վիլա»-ին

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վուլվերհեմթոն»-ին:
Տուրի մեկնարկային խաղում «Վուլվերհեմթոն»-ը Դենդոկերի 62-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Ասթոն Վիլա»-ին: Այս հաղթանակից հետո «Վուլվերհեմթոն»-ը բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում և բարձրացավ 5-րդ հորիզոնական: Թիմն ունի 52 միավոր: «Ասթոն Վիլա»-ն էլ նախավերջինն է և հավաքել է միայն 27 միավոր:
Պրեմիեր լիգայի այս տուրի մյուս հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 2-ը: