Բաժիններ՝

Որքա՞ն գումար են տեղական ընկերությունները, գործարարները և պաշտոնյաները փոխանցել «Քովիդ-19»-ի կանխարգելման և հաղթահարման հիմնադրամին

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ստանալու հետևյալ հարցերի պատասխանները.

1. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքա՞ն գումար է ստացվել միջազգային կազմակերպություններից, որո՞նք ենք այդ կազմակերպությունները:

2. Առհասարակ, համաճարակային միջոցառումների իրականացման նպատակով միջազգային կառույցներից որքա՞ն գումար է ստացվել, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

3. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքան գումար է ստացվել Սփյուռքից, ո՞ր երկրից, ո՞ւմ կողմից՝ անհատներ, համայնք, կազմակերպություն: Ի դեպ, դեռևս ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանից հայտարարություն եղավ, որ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար, արդյոք նրանից եղե՞լ է փոխանցում:

4. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամին որքա՞ն գումար են փոխանցել տեղական կազմակերպությունները, ընկերությունները, գործարարները:

5. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքա՞ն գումար է ստացվել պետական գերատեսչություններից և պետական մարմիններից, կխնդրեինք առանձին-առանձին և անվանական նշել՝ յուրաքանչյուրից՝ որքան:

Առաջին երկու հարցի մասով  Ֆինանսների նախարարությունից ստացված գրության մեջ ասվում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում վճարումների հաշվառում ըստ միջազգային կազմակերպությունների չի իրականացնում, իսկ հարցման մյուս կետերի վերաբերյալ տեղեկատվությունը տնօրինող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարությունը»:

Երրորդ հարցի հետ կապված ևս հստակ տեղեկություն չկա:

Ի դեպ,  ավելի վաղ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 168.am-ին ասել էր, որ սփյուռքի անհատներից, համայնքներից, կազմակերպություններից ստացված փոխանցումների վերաբերյալ անվանական տեղեկատվությունը չի գտնվում իրենց վերահսկողության ներքո, և, որ հաշվեհամարը տնօրինողների կողմից սփյուռքի մասով դեռևս նման վերլուծություն չկա»:

Ֆինանսների նախարարությունը, սակայն, տեղեկություն է տրամադրել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ստեղծված հաշվեհամարին տեղական կազմակերպությունների, ընկերությունների, գործարարների փոխանցումների վերաբերյալ:

Ըստ մեզ տրամադրված տեղեկության, մասնավորապես, գանձապետական հաշվին փոխանցել են.

«Գրանդ Տոբակո»- 100.000.000 դրամ

«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ- 50.000.000 դրամ

«Հայէկոնոմբանկ»-  50.000.000 դրամ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ- 49,400,000 դրամ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին- 20.000.000 դրամ

«Սիթի» ՍՊԸ- 20.000.000 դրամ

«Ազնավուր» հիմնադրամ- 14,793,000 դրամ

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ- 1.000.000 դրամ

«Յունիբանկ»- 10,000,000 դրամ

«Էվոկաբանկ»- 10,000,000

ՀՀ ԿԲ արհկոմիտե- 7,000.000

Արգամ Աբրահամյան (Հովիկ Աբրահամյանի որդին)-  5.000.000 դրամ

ՀՀ ԱԺ աշխատակազմ- 18,783,700 դրամ

Հատուկ քննչական ծառայություն- 2.000.000 դրամ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան- 1,017, 556 դրամ

Գարեգին Նուշիկյան- 1.000.000 դրամ

«Նուշիկյան ասոցացիա» ՍՊԸ– 1.000.000 դրամ

«Երևանի պահածոների գործարան»- 1.000.000 դրամ

«Սևանի հացի գործարան»- 1.000.000 դրամ

Նիկոլ Փաշինյան- 500.000 դրամ

«Փեթակ» ՍՊԸ- 5.000.000 դրամ

«Մելլաթ» բանկ- 5.000.000 դրամ

«Իմէքս գրուպ»- 5.000.000 դրամ

«Ռուսալ Արմենիա» ՓԲԸ- 2.000.000 դրամ

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 27.000.000 դրամ

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ – 500.000 դրամ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ- 200.000 դրամ

Առողջապահության նախարարություն- 200.000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս