ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր ՀՀԿ երիտասարադական կազմակերպության շուրջ 100 անդամներ նամակ հանձնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը: ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակներ են հանձնելու ոչ միայն՝ ԵՄ պատվիրակությանը, այլ նաև՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ԵԽ գրասենյակին:
Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է կրկին մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։
Կա պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ժամանակահատված իրեն բնորոշ բարքերն ու սկզբոնքներն ունի, որոնք ժամանակ առ ժամանակ պարզաբանումների և մի յուրահատուկ լյուստրացիայի ենթարկելու անհրաժեշտություն են ունենում։ Իրականում այսօր քաղաքական գործընթացների ու տեխնոլոգիաների այս փուլում բավական հեշտ է մարդկանց հույզերին ու սրտի նուրբ լարերին կպնել, ու, ցավոք, տարբեր քաղաքական գործիչներ ու կոնկրետ շրջանակներ պարբերաբար օգտվում են այդ հանգամանքից՝ հանրությանը մոլորության մեջ գցելու միջոցով քաղաքական լծակների տիրանալով։
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, ապաքինվել է ևս 181 մարդ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«100 ակտիվիստներով նամակներ ենք հանձնելու ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին՝ իրավական և քաղաքական ամենաթողության վերաբերյալ». Հայկ Մամիջանյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է:
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով:
«Շատ շուտով գալու է գործողությունների ժամանակը, բայց սյուրպրիզը դեռ կպահենք իշխանությունների համար». Հայկ Մամիջանյան
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ասուլիսը․ ուղիղ
Հունիսի 28-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։
ՀՀԿ երիտթևի ակցիան Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ. ՈւՂԻՂ:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել 25 127-ի:
Հունիսի 28-ին, ժամը 23:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։
Հունիսի 28-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների ու խոչընդոտների. Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները
«Ժողովուրդը թիկունքիս է», «Ժողովուրդը պահանջում է ՍԴ փոփոխություններ» բադբաջողները արդեն 2 ամիս է բողոքում են, որ ժողովուրդն իրենց չի լսում եւ չի հետեւում հակահամաճարակային կանոններին։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։
Հունիսի 29-ին, ժամը 04։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:
Հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։
Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են:
Պահանջում ենք COVID-19-ով հիվանդացած, այդ մասին իմացած, բայց ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների հանդեպ քրեական գործերի հարուցում
Իրավիճակը ոչ միայն ես, այլև բոլորը գնահատում են՝ շատ-շատ վտանգավոր, այս պահին էլ դեռ գրանցում ենք հակառեկորդներ և մինիմում մեկ ամիս, ցավոք սրտի շարունակելու ենք գրանցել:
Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը գործարար Խաչատուր Սուքիասյանն էր: Թեման էր՝ ինչպես խթանել տնտեսությունը: