
24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են:
Այդ թվում 24 ժամով կասեցվել է նաև Արշակունյաց 210/1 հասցեում գործող շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեություն: