«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե հիմա դիմենք ՍԴ, մեր այն նպատակը, որն ուղղված է լինելու երկրում սահմանադրականությունը վերականգնելուն, խեղաթյուրվելու է: Այն օրերին, երբ քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները, ՍԴ-ն շատ հապճեպ կերպով որոշեց, որ պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի գործը: Մենք հասկացանք, որ, եթե հիմա դիմենք ՍԴ, մեր նպատակը խեղաթյուրվելու է, հատկապես՝ իշխանությունների կողմից, և մենք կսպասենք, որ այդ գործընթացը ավարտվի, և մենք դիմենք ՍԴ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Tert.am-ը ներկայացնում է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը Սահմանադրության անմիջական գործողության և կիրառման վերաբերյալ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության համատեքստում։
NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ:
Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին և այդ համատեքստում դիմել Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես նշել է, որ Սերժ Սարգսյանից 2008-2018 թվականներին Իլհամ Ալիևը փուլային տարբերակ է մուրացել ու չի ստացել, իսկ Փաշինյանը համանախագահների աչքի առաջ փուլային տարբերակի դիմաց ստորաբար Ալիևից խաղաղություն է մուրացել, մեր հաղթանակած բանակի, ժողովրդի պատիվը գետնով է տվել:
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում. ՈւՂԻՂ
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում շարունակվում է:
«Սա ակնհայտ սահմանադրական հեղաշրջում է, մենք ականատես եղանք հունիսի 22-ին մի շարք աներևակայելի հակաիրավական գործընթացների, որոնք տեղի ունեցան օրենսդիր մարմնում»,- ասաց Մելոյանը՝ նշելով, որ երկրում մեկ օրվա մեջ Սահմանադրություն փոխելով և այն Սահմանադրական դատարան չուղարկելով՝ իշխող ուժը ոտնահարեց նույն Սահմանադրությունը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակա այգիներում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարելու համար վերջին տվյալներով 10 մարտական հաշվարկ է մեկնել Ծիծեռնակաբերդի բարձունք:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։
2019-ի սեպտեմբերին Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննիչի գործողությունների դեմ տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը բողոք է ներկայացնելու Դատախազություն: Բանն այն է, որ սպային ծեծելու գործով մեղադրվողներից մեկի՝ Հարություն Գրիգորյանի գործն անջատվել է ընդհանուր գործից, նախաքննությունն ավարտել են և ուղարկել Դատախազություն:
2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է:
Հայտարարատու պաշտոնատար անձի առկա անշարժ գույքի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ տվյալները հետևյալն են՝ 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք և հողամաս, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները հասանելի չեն:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ, 4 գնանկում:
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվացուցակը:
Ռուսական արվեստի թանգարանը նախաձեռնել է «Երաժշտական ուրբաթներ» դասական համերգային առցանց ծրագիրը, որի շրջանակում հունիսի 26-ին՝ ժամը 21:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվեն Միխայիլ Կոկժաևի «Ավե Մարիա» և «Լուսնկա» ստեղծագործությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Երեկ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
Ստի վերջը 11. վաղը՝ երեկոյան «Ապրել live-ո՞ւմ, թե՞ լավ ապրել»
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին տեղեկացրել էր Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների հունիսի 25-ի հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ սահմանադրական փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները չեն դադարում, և պետք է արձանագրություններ կազմվեն Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, որոնց հիման վրա կսահմանվի, որ դադարում են Ալվինա Գյուլումյանի և մնացած դատավորների լիազորությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.
«Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց քրեական գործերի, քաղաքական իրադարձությունների և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»,- պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձներ է արել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին՝ փորձ անելով օգտագործել մեր և մեր նախկին իշխանությունների միջև առկա վեճերն իր կեղտոտ օրակարգն առաջ մղելու համար։