
«Չելսին» 2 տարի վարձակալությամբ Կեպային կտա «Վալենսիային»

«Վալենսիան» հետաքրքրված է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայով:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Չելսին» իսպանացիներին առաջարկել է երկամյա վարձակալության տարբերակ՝ 25-ամյա դարպասապահին գնելու պարտավորությամբ:
Նախկինում հաղորդվում էր, որ «Չելսին» մտադիր էր վաճառել Կեպային, բայց փոխել է կարծիքը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Արիսաբալագան «Չելսիի» խաղացող է դարձել 2018 թվականի օգոստոսին:
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո լոնդոնցիները չորրորդ տեղում են՝ մեկ միավորով հետ մնալով լավագույն եռյակից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը