
Մխիթարյանը պատրաստ է «Միլան»-ի դեմ խաղին. Ֆոնսեկա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Միլան»-ի և «Ռոմա»-ի Սերիա Ա-ի առաջիկա խաղին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը միայն թեթևակի հոգնածություն ունի, այլ խնդիրներ չկան: Նա պատրաստ է «Միլան»-ի դեմ խաղին»,-ասել է նա:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց«Սամպդորիա»-ին հաղթեց 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ ՀենրիխՄխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, ամբողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էր, բայցփոխարինվեց 85-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոմա» 5-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 48 միավոր: Հաջորդհանդիպումը «գայլերը» կանցկացնեն հունիսի 28-ին` մրցելով «Միլան»-ի հետ: