Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մի քանի ակումբներ պահանջում է ՀՖՖ արտահերթ նիստ հրավիրել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 388 հազարից:
COVID-19 համավարակը լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնեցրել աշխարհին և առաջիկա մի քանի տարիների կտրվածքով մտահոգիչ են ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսական կանխատեսումները:
Սերբիայում մի քանի օր է հորդառատ անձրևներ են, որի հետևանքով գետերի ջրերը դուրս են եկել հունից ու վնաս հասցրել 22 շրջանի:
«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
Իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Ալտուֆևյան մայրուղում իրականացրել են կրիմինալ հեղինակությունների ձերբակալման գործողություն. մոտ 30 մարդ արդեն ձերբակալված է:
Օրերս ջավախքցի մի շարք դիմորդներ, որոնք պատրաստվում են բարձրագույն կրթություն ստանալ երևանյան բուհերում, նամակով դիմել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մասնակցելու ընդունելության միասնական քննություններին:
Հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը ՀԷՑ-ի ենթակայանին տարածք հատկացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները, այդ թվում՝ ՀԷՑ-ը, Վեոլիա ջուրը, նորոգումների ժամանակ փողոցներում, բակերում հետագծեր են փորում, բայց անվտանգության պատնեշներ և լուսավորություն պատշաճ չեն դնում, չեն պահվում ժամկետները:
Այսօր ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատմեց, որ իր ծառայողական մեքենայի վարորդին կանչել են 6-րդ վարչություն հարցաքննության: Նրա խոսքով՝ դրա համար հիմք են հանդիսացել Ոստիկանության կողմից արված նկարները, որտեղ Խաժակյանն ինքն է վարում իր ծառայողական մեքենան:
Հունիսի 23-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման պարապմունք:
«Սահմանադրական փոփոխությունները կրում են ինստիտուցիոնալ բնույթ, դրանք պայմանավորված չեն ո՛չ անձերով, ո՛չ Սահմանադրական դատարանում քննվող գործերով: Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը կազմել էր հատուկ կարծիք և դա դիտարկում էր՝ որպես դիրքորոշման արտահայտում: Այս փոփոխություններով, ըստ էության, դադարեցվում է Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մտավախություններ ունեն հուլիսի 7-ին ՍԴ-ում քննվող Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, և սահմանադրական փոփոխությունները որքանո՞վ են առնչվում այդ գործի հետ:
Սիրիական բանակի հրամանատարը հայտարարություն է տարածել՝ Իսրայելի զինված ուժերի կողմից Համայի գավառի երկու քաղաքներում սիրիական դիրքերը գրոհելու մասին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որի ինքնազգոցողությունը վատացել էր ԱԺ հունիսի 24-ի արտահերթ նիստում, արդեն լավ է:
Արմեն Սարգսյանը այս երկրի հանդեպ հարազատություն չի զգում։ Սա իրենը չէ։ Չունի ոչ մի կապող բան։ Երկրի նախագահ, որը իր երկու տղաներին փախցրել է բանակից, իսկ ինքը մինչ օրս պարզ չէ՝ ունեցե՞լ է ՀՀ քաղաքացիության բավարար ժամկետ, թե՞ ոչ, այստեղ իրեն զգում է որպես պայմանագրային աշխատող։ Պայմանագրային նախագահ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքը դրական է: Պատգամավորը նաև տեղեկացրել էր, որ որևէ գանգատ չունի և այս պահին մեկուսացվել է տանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը լիովին համաձայն է իր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի տեսակետի հետ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Խաժակյանն այս մասին հայտնել էր այսօր ավագանու նիստի ժամանակ և ներկայացրել, որ ինքը երկու քրեական գործով ներգրավվել է՝ որպես վկա:
Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 176-ով՝ ընդհանուրը դառնալով 606 հազար 881:
Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեեւ նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։
Հունիսի 24-ին, ժամը 11։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Բուլղարիայի կառավարությունը մինչև հուլիսի 15-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների և դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր և անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին և Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի և պատշաճության սահմաններից և վիրավորում են ամբողջական համակարգերի և դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Այսօր քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որը «Հայկական ժամանակի» կայքը կապել է Արամ Վարդանյանի հետ։
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Գույքահարկի փոփոխություններով առաջարկվող հարկման բազաները բարձր չեն, անշարժ գույքի շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։
ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առերևույթ քաղաքական ցուցումով և ղեկավարությամբ, կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարք՝ տիրացել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասով եզրակացություն ներկայացնելու սահմանադրական լիազորությանը։
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով բարձրացվում է գույքահարկի չափը: