Խիստ մտահոգված ենք ՍԴ-ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ. ՍԴ դատավորների հայտարարությունը

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ համատեղ հայտարարություն են տարածել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան
Ալվինա Գյուլումյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Աշոտ Խաչատրյան
Հրանտ Նազարյան
Արևիկ Պետրոսյան»:

Տեսանյութեր

Լրահոս