«Առաջարկի հիմքում դրված սկզբունքը եղել է այն, որ հնարավորինս ձեռնպահ մնան դրույքաչափերի բարձրացումից». Ֆինանսների փոխնախարար
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով բարձրացվում է գույքահարկի չափը:
Զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին դիմելով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասաց, որ վաղուց ժամանակն է, որպեսզի մենք գույքը և ապա նաև՝ կուտակված հարստությունից ստացված եկամուտները սկսենք ավելի շատ հարկել, քան աշխատանքից ստացվող եկամուտը: Ապա նա ֆինանսների փոխնախարարին ուղղեց իր հարցերը:
«Հնարավո՞ր է, որ մենք տարբերակված մոտեցում ունենանք, օրինակ, 100 միլիոնից ավելի գույքի գույքահարկով հարկման, և եթե առաջին տարում որոշակի շեմ ունենք, ունենանք այդտեղ նվազում, դա չվերաբերի 100 միլիոնից ավելի կադաստրային արժեք ունեցող գույքին»,- ասաց Վ. Կարապետյանը:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկի հիմքում դրված սկզբունքը եղել է այն, որ հնարավորինս ձեռնպահ մնան դրույքաչափերի բարձրացումից:
«Այսինքն՝ խնդիր չի դրվել լրացուցիչ հարկային դրույքաչափ բարձրացնելու»,- ասաց փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում