
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է». Արթուր Վանեցյան. «Փաստինֆո»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզումպացրած անձի կցորդ – «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեեւ նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։
«Նման զարգացումներից հետո Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինձ համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ։ Իմ գնահատմամաբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ և դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։