Սերբիայում ջրհեղեղների պատճառով տարհանվել է 275 մարդ
Սերբիայում մի քանի օր է հորդառատ անձրևներ են, որի հետևանքով գետերի ջրերը դուրս են եկել հունից ու վնաս հասցրել 22 շրջանի: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ 14 բնակավայրից տարհանվել է 275 մարդ:
Նշվում է, որ հորդառատ տեղումների հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել երկրի հարավարևմտյան հատվածում: Նախօրեին տեղեկություն է ստացվել այն մասին, որ անհետ կորել են տարեց ամուսիններ: Այսօր արդեն հայտնաբերվել է նրանցից մեկի դին:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 20-ից ավելի բնակավայրերում արտակարգ դրություն է: Ոստիկանները միացել են փրկարարներին, որոնք առանց դադարի աշխատում են գետերի մոտակա տարածքում: Նախօրեին Սերբիայի Կրալևո շրջանում փրկարարներին միացել էր նաև բանակը: