Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ». Պրեմիեր լիգան վերադառնում է

Մրցաշար` Անգլիայի Պրեմիեր լիգա

Մարզադաշտ` Etihad Stadium

Ժամ` 23։15

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունում է «Արսենալին»։

«Մանչեսթեր Սիթի»

«Քաղաքայիները» 27 խաղային օրերից հետո վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Մանչեսթեր Սիթին» վաղուց դուրս է մղվել լիգայի տիտղոսի համար մրցավազքից: Խոսեպ Գվարդիոլայի թիմն այժմ 25 միավորով զիջում է առաջատար «Լիվերպուլին»: Այնուամենայնիվ, երկրորդ դիրքը դեռ պետք է պահպանվի: Ամենամոտ հետապնդողից՝ «Լեսթերից» բացը ընդամենը չորս միավոր է:

Ընդմիջումից առաջ կայացած վերջին հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» հարձակման մեջ խնդիրներ ուներ, ինչը բնորոշ չէ Գվարդիոլայի սաներին:

Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթիի» սեփական տանը գործնականում միավորներ չի կորցնում: Նախորդ ինը տնային խաղերում թիմը պարտվել է միայն «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2) և ոչ-ոքի է խաղացել «Կրիստալ Պալասի» հետ (2:2):

Մանկունյանցիների կազմում կորուստներ չկան:

«Արսենալ»

«Զինագործները» ներկայումս լուծում են եվրոպական մրցակցության մեջ մտնելու խնդիրը: Այս պահին թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի իններորդ տեղույմ՝ 27 հանդիպումից հետո վաստակելով 40 միավոր:

Կարանտինից առաջ վերջին հատվածը լոնդոնյան ակումբի համար բավականին լավն էր: Միկել Արտետայի սաներն անընդմեջ ութ խաղ չեն պարտվել ՝ այս ժամանակահատվածում ունենալով չորս հաղթանակ և չորս ոչ-ոքի: Պետք է նշել, որ «Արսենալը» այս ժամանակահատվածում հիմնականում խաղացել է մրցաշարային աղյուսակի ներքում գտնվող թիմերի դեմ:

Այս հատվածում մրցաշարի վերևի հատվածից թիմը կարողացավ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0), և խաղաղ բաժանվել «Շեֆիլդ Յունայթեդի» (1:1) և «Չելսիի» (2:2) հետ:

Ընդհանուր առմամբ, մրցաշարային աղյուսակի թոփ թիմերի դեմ հանդիպումները այս մրցաշրջանում դժվար են «Արսենալի» համար։

«Արսենալի» կազմում կբացակայի միայն Կալում Չեմբերսը։

Վիճակագրություն

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին ինը տնային խաղերից յոթում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է
  • Վերջին ինը տնային հանդիպումներից յոթում «քաղաքայինները» խփել են ընդամենը երկու գոլ
  • Առաջնության վերջին 12 արտագնա հանդիպումներից միայն մեկում է «Արսենալը» հաղթել
  • Վերջին վեց խաղում անընդմեջ «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Արսենալին»՝ տարբեր մրցաշարերում

«Մանչեսթեր Սիթիի» համար «Արսենալը» վերջին տարիներին հարմար մրցակից է: Վերջին վեց հանդիպումներում «քաղաքայինները» պարբերաբար երկու-երեք գնդակ են ուղարկում մրցակցի դարպասը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս