![](/banners/BeFunky-design.jpg)
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից. նիստը կշարունակվի վաղը
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/104446648_1206517399684225_8914750717327885804_n.jpg)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։ Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ փաստաբանները կխսեն:
Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք խնդրել են հետաձգել նիստը, քանի որ նոր են ներգրավվել որպես պաշտպաններ և ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ծանոթանալ քրեական գործին։
Փաստաբանը նշեց, որ դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 16:30-ին:
«Վաղվա նիստից հետո, կախված իրավիճակից, կպատասխանենք ձեզ հուզող հարցերին: Այս պահին գործի նյութերից որեւէ տվյալ չունենք, որպեսզի պատասխանենք այլ հարցերի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ըստ էության, այսօր քննություն տեղի չի ունեցել: