Վանաձորի թատրոնի ներկայացուցիչները տեսաուղերձով հորդորում են հանրությանը կրել դիմակ, փրկել կյանքեր
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, դիմահարդարները, տնօրենն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ տեսանյութ են հրապարակել համացանցում, որում հորդորում են հասարակությանը կրել դիմակ, փրկել կյանքեր:
Տեսաուղերձը զետեղված է թատրոնի «Ֆեյսբուք»-ի և YouTube-ի պաշտոնական էջերում:
«Աբելյանցիները բոլորին հորդորում են դիմակ դնել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքը»,- ասաց թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն, դերասան Թաթուլ Բոստանչյանը։
Նա հավելեց, որ այս օրերին շատ կարևոր է սոցիալական բարձր պատասխանատվություն ունենալ և հոգատար լինել միմյանց նկատմամբ։