Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 289 հազարից:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձել է մարզիկների պարգևատրմանը: Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները:
«Ի դեպ, Հայաստանը ներառվել էր խաղաղասիրության բարելավման առաջընթաց գրանցած հինգ պետությունների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ առաջինում գտնվում էր Ադրբեջանը: Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո շատ կարևոր է վերջին շրջանում այն տեսլականը, որը Դուք ներկայացրել եք Արցախի հարցի լուծման համատեքստում: Այն հարաբերական անդորրը, որը մենք ձեռք ենք բերել սահմանին, այդուհանդերձ, կորոնավիրուսի այս բարդ պայմաններում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բազմաթիվ ռազմատենչ և սպառնալից հայտարարություններ: Ես կցանկանայի Ձեր վերաբերմունքն իմանալ, որովհետև շատ կարևոր են այս արձանագրումները, այդուհանդերձ, մենք ունենք այլ իրավիճակ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների համատեքստում»,- նշեց պատգամավորը:
Ավստրալիան և Նոր Զելանդիան պատրաստվում են բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ` ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ:
«Պրոֆեսիոնալիզմի բացակայությունն էր, որ հնարավորություն չտվեց կանխարգելել այդ իրավիճակը։ Մարդկանց այդ քանակի կուտակումները վտանգ են ներկայացնում հենց իրենց՝ ոստիկանների, նաև շրջապատող այլ անձանց առողջության համար, հետևաբար, ոստիկանները պետք է նախապես մշակած գործողությունների հաջորդականություն ունենային, այդպիսի կուտակումներ թույլ չտալու և այդ կարգի ուժի կիրառման անհրաժեշտությունը բացառելու համար»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին մեր երկրի օրհներգի մասին։ Գործող օրենքով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հեռարձակվի մեր երկրի տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր` հեռարձակման սկզբին և ավարտին։ Ըստ պատգամավորի՝ ամեն օր տարբեր հեռուտաընկերություններ խախտում են «ՀՀ օրհներգի մասին» օրենքը:
Երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 22։00-ին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից, իսկ նրա հեռանալուց հետո իրավիճակը ԱԱԾ-ի բակում լարվեց, ոստիկանները քաղաքացիների բերման ենթարկեցին։
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:
ԼՀԿ-ն առաջարկում է արտակարգ դրության օրերին հավաքների սահմանափակումը վերացնելու նախագիծ քննարկել ԱԺ-ում։ Կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ավելի վաղ ԲՀԿ-ի արած հայտարարությանը ՍԴ դիմելու մասին, ասաց.
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել:
Պապոյանի նախագահությամբ էր քննվում նաև 2017 թվականին «Ելք» դաշինքի անդամների և «Հոկտեմբերի 27-ի» գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջև տեղի ունեցած միջադեպի գործը, որի շրջանակներում 2019թ. ապրիլին դատարանում հարցաքննվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սահմանային բարդ իրավիճակը արդարացի ձևով կարգավորելու հարցում: Սահմանային բարդ իրավիճակը վերջին օրերին բավական սրվել է:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության հարցով դատական նիստը:
ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիա:
«Մեր ուժը հասել է այն մակարդակին իր քաղաքական հասունությամբ, որ մենք մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե ինչ-որ բան որոշում ենք անենք՝ դա անում ենք, որոշում ենք չանենք՝ չենք անում»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ իրենք որևէ մտավախություն չունեն, երբ քայլ են կատարում, որն առնչվում է իրենց օրակարգին։ Իսկ եթե որևէ մեկն իրենց որոշումներն ինչ-որ ձևով փորձի շահարկել, ապա նման դեպքերում քաղաքական միավորը պետք է ամուր պահի իր ողնաշարը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ Հանրային հեռուստաընկերությանը կրծքով իրենից պաշտպանելու որևէ կարիք չկա, քանի որ հեռուստաընկերությանը որևէ մեղադրանք չի ներկայացնում:
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքի հանրային սննդի կետերում իրականացրել են մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ:
«Ես համոզված եմ, որ Նաիրա Զոհրաբյանին թիրախավորելը ոչ միայն ունի ներքին քաղաքական խնդիր լուծելու հարց (հայտնի է, որ ինքը երևի թե պատգամավորներից ամենափորձառուներից է, ամենաակտիվներից է), բայց այստեղ խնդիր կա ոչ միայն ոչնչացնել, այդպես ասած, նրա բարոյական կերպարը և ներքին քաղաքական դաշտում բերել, զրոյացնել «Բարգավաճ Հայաստանի» ամենաակտիվ պատգամավորներից մեկի դեմքը, այլև ծառայություն մատուցել Ադրբեջանին, որով, փաստորեն, իշխանությունները տալիս են հնարավորություն, որ ադրբեջանական կողմը ոչ միայն իր սեփական լրատվականներով, այլև հենց այդ նույնը հարցը շինծու, արհեստական (ես հիմա կբացատրեմ՝ ինչու եմ համոզված) բերել և դարձնել Ադրբեջանի ձեռքին զենք և ասել, որ «ահա, տեսեք՝ ով է խոսում Ադրբեջանի քաղաքականության մասին՝ լինի դա ձկնկիթային և այլն, մեկը, որն ինքն իր սեփական նախաձեռնությամբ կոռուպցիայով է զբաղվում հենց, այսպես ասած, ապացուցված ձևով»:
Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է առոսջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հունիսի 16-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունու շրջանի Հացի գյուղում ծառից մարդ է ընկել և մահացել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում՝ արդեն ծանր թոքաբորբ տանողներին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թեմայից շեղվելով՝ իր ելույթում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին, ինչպես նաև ընդդիմությանը լռեցնելու մասին նրանց հայտարարություններին:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ բոյկոտում են ու ողջ խմբակցությամբ դուրս են գալիս նիստերի դահլիճից։