«Ես իդեա եմ տալիս». Փաշինյանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմքերի մասին

2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձևով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի այդ նախագիծը, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները: Երևի պետք է դրա մասին մտածել: Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձևով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930