Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն Ֆատիի և Մեսիի գոլերի շնորհիվ հաղթել է «Լեգանես»-ին

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեգանես»-ին:

«Նոու Կամպ» մարզադաշտում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթեց 2:0 հաշվով: Նախ առաջին կեսի վերջանամասում` 42-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Անսու Ֆատին և երկրորդ կեսում`69-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսին:

«Բարսելոնա»-ն ունի 64 միավորվ և մրցաշարային աղյուսակի առաջատարն է: «Ռեալ»-ը, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել, վաստակել է 59 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930