Բաժիններ՝

«Ռեալը» Եվրոպայի ամենաթանկ ակումբն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդն է, «Բարսելոնան»՝ 3-րդը

KPMG աուդիտորական ընկերությունն անվանել է Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները 2020 թվականին: Վարկանիշի առաջատարը դարձել է «Ռեալը»: Դրա արժեքը գնահատվում է 3,478 միլիարդ եվրո:

Երկրորդ տեղը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդը» (3 342): Ցուցակում առաջին երկու դիրքերը մնացել են անփոփոխ՝ նախորդ տարվա համեմատ:

Երրորդ տեղը բաժին հասավ «Բարսելոնային» (3193), որը հաղթեց «Բավարիային» (2,878):

Հատկանշական է, որ KPMG-ն այսօր զեկույց է հրապարակել, բայց ըստ գնահատականների՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

Եվրոպայի ամենաթանկ 11 ակումբները.

1. «Ռեալ»-3,478 միլիարդ եվրո

2. «Մանչեսթեր Յունայթեդ»-3.342

3. «Բարսելոնա»-3,193

4. «Բավարիա»-2878

5. «Լիվերպուլ»-2.658

6. «Մանչեսթեր Սիթի»-2.606

7. «Չելսի»-2.218

8. «Տոտենհեմ»-2.067

9. ՊՍԺ-1.911

10. «Արսենալ»-1.852

11. «Յուվենթուս»-1.735

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս