Վիկտոր Վալդեսը նորից մարզչական աշխատանքի է անցել
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը նորից մարզչական աշխատանքի է անցել:
Այժմ Վալդեսը մարզելու է Իսպանիայի առաջնության 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օրտա» ակումբը: Նա մարզչական աշխատանքը կսկսի նոր թիմում նոր մրցաշրջանից:
Վալդեսը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան եզրափակեց 2017 թվականին: 2019 թվականին նա մարզում էր «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմը, որտեղ աշխատեց միայն երեք ամիս և հեռացավ թիմից տարաձայնությունների պատճառով:
«Օրտա»-ն հիմնադրվել է 1922 թվականին և առաջվելագույն արդյունքը, որը մինչ այս գրանցել է, երրորդ դիվիզիոնում հանդես գալն է: