Բաժիններ՝

«Մեսսին իր կարիերայով արժանի է նվաճել Աշխարհի գավաթ-2022-ը»․ Տորենտ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Դոմենեք Տորենտը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

– Կարծում եք, որ նրա մշտական ​​համեմատությունն Արգենտինայում Մարադոնայի հետ վիրավորո՞ւմ է նրան:

– Ես շատ լավ հասկանում եմ այդ համեմատությունը: Դիեգոն նույնպես հրաշալի խաղացող էր: Գուցե ոչ այնքան երկար կարիերայի էլիտար մակարդակում, ինչպես Լեոն: Բայց Դիեգոն նվաճեց 1986 թվականի Աշխարհի գավաթը: Ավելի շուտ, նա այդ աշխարհի առաջնության առանցքային խաղացողն էր:

Լեոն կարող էր 2014-ին Բրազիլիայում կայացած աշխարհի գավաթը նվաճել Գերմանիայի հետ հավասար եզրափակչում: Եթե ​​նա հաղթեր այս աշխարհի առաջնությանն, ապա այսօր Արգենտինայում նրան այլ կերպ կգնահատեին: Ինձ համար անարդար է դատել նրան միայն այն բանով, թե նա նվաճե՞ց աշխարհի գավաթը, թե՞ ոչ: Կարծում եմ, որ նա հիանալի մարզավիճակում կժամանի 2022 թվականի Աշխարհի գավաթին, և հուսով եմ, որ կկարողանա այնտեղ բարձրացնել գավաթը: Նա արժանի է դրան իր կարիերայով»,- ասել է Տորենտը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս