Բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է:

«Ավելացումները ձևավորել են պարգևատրումների ֆոնդի հաշվին՝ բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող: Պարգևավճարներ են ստացել նաև շտապօգնության աշխատակիցները: Առողջապահության նախարարությունը բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը: Ինչ վերաբերում է բուժանձնակազմի պակասին, ապա ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է աշխատանքներին ներգրավել մեծ թվով կամավորների, կլինիկական օրդինատորների»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ Առողջապահության նախարարությունը և Կառավարությունը միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում, բժշկական կարողությունները, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքի կարողությունները, ավելացնելու համար:
Վարչապետը նաև ընդգծեց, որ բոլորն ունեն հնարավորություն չեզոքացնելու այդ կարիքը, եթե պահպանեն նվազագույն հակահամաճարակային կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031