Իրավիճակը շարունակում է մնալ լարված, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ավագը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները:
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել էր ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:
Երկուշաբթի օրն Արթուրի եղբայրն ու հայրը հանդիպել են «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և նրա տեղակալ Ռամոն Պլանեսի հետ: Այս հանդիպման ընթացքում խաղացողի կողմը հայտնել է ակումբին, որ իրենք տեղեկացրել են «Յուվենթուսին» Արթուրի` «Բարսելոնայում» մնալու ցանկության մասին:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարի խոսնակին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։
Հայաստանը փոխել է Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարությունը, և արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսով վարակակիրները, որոնք չունեն կամ ունեն թեթև ախտանշաններ, առողջության առաջնային պահպանման համակարգի հսկողության տակ են:
Աղբի խնդիրը նորից ակտուալ է դառնում: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը երեկ ահազանգերի հետքերով շրջել է մայրաքաղաքի մի շարք հատվածներում: 168.am-ի հետ զրույցում ավագանու նախկին անդամն ասաց, որ չնայած քաղաքի կենտրոնական փողոցներում աղբ չկա, բայց նույնը չի կարելի ասել ծայրամասերի և բակերի մասին:
Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների այսօրվա համատեղ շրջայցի ընթացքում, հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները:
Մայիսի 20-ին հայտնի դաձավ, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի:
Ես բացահայտ ու ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել ի լուր աշխարհի՝ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը, կոնկրետ հասցեն, որը վարույթն իրականացնող մարմինն ու դատարանը շատ լավ գիտեն:
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։
«Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցությունները հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության վերաբերյալ:
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին չի կայանա:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Մայիսյան հերոսամարտերի 102-ամյակի կապակցությամբ օնլայն տիրությում ներկայացնում է «Հայ մտավորականները և Մայիսյան հերոսամարտը» խորագրով նախաձեռնությունը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող Ազգային ժողովի որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանդրական օրենք է:
Գագիկ Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ ահազանգ է ներկայացրել արդարադատության նախարարին, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են նրա առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Հայտարարությունում նաև նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ և պահվում է վատ պայմաններում: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունում ասվում է.
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրաշքի համազոր երևույթ է համարում 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության վերահաստատումը, թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա:
Երեկ hetq.am հետաքննական կայքը «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արամ Բաբաջանյանը պատմում էր, որ իր և իր կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 10 օր բուժում ստանալուց հետո նրանց առանց թեստավորման դուրս են գրել հիվանդանոցից, իրենց հետ՝ նաև 15 հոգու: Բաբաջանյանի խոսքով՝ իրենք եկել են տուն, զանգել են տարածքային պոլիկլինիկա, որ շարունակեն բուժումը, և իրենց ասել են, որ պոլիկլինիկաները նման ցուցում չունեն:
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:
Մենք անվճար դիմակներ բաժանում ենք միայն բուժաշխատողներին: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով հարցին, որ, եթե դիմակ կրելն է համարվում կորոնավիրուսով վարակվելու վտանգը կանխելու միակ միջոցը՝ ինչո՞ւ անվճար դիմակներ չեն բաժանվում քաղաքացիներին, ինչո՞ւ նման առաջարկ նախարարությունից չի արվում կառավարությանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:
Հանրապետության օրվա խորհուրդն ինձ համար՝ պատմությունից դասեր քաղելու, անկախությունն ու ազատությունն արժևորելու, սեփական ուժերին ապավինելու, օտարի վրա հույս չդնելու, ազգային հարցերում հաշվենկատ, խելամիտ ու հեռատես լինելու, և համերաշխ ապրելու անհրաժեշտության մասին տոն է։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
«Ռեալն» այլևս չի հրապարակելու պաշտոնական տեղեկատվություն իր խաղացողների նոր պայմանագրերի վերաբերյալ:
1918 թ. մայիսի 28—ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ։
«Մենք տապալեցինք համավարակի դեմ պայքարի փուլերը: Ժողովուրդը ձև արեց, թե կարանտին է պահում, իշխանությունն էլ ձև արեց, թե ամեն ինչ կարգին է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը: